Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Բագրատ Սրբազանը կարճ պատասխանեց լրագրողների մի քանի հարցին, որը ներկայացնում ենք ստորև․
- Բացառում եք, որ նախկին իշխանության կարկառուն դեմքերից որևէ մեկը չի գա իշխանության։
- Եթե կգա իշխանության կարկառուն դեմքերից որևէ մեկը, էդ ժամանակ կհանդիպենք, դուք ինձ կասեք։
- Դուք հավակնո՞ւմ եք։
- Ոչ, բացարձակ, ուզում եմ վերադառնալ Իջևան և քնել։
- Կոշտ միջոցների կարո՞ղ է դիմել իշխանությունը։
- Թող փորձեն։
Բագրատ Սրբազանը այնուհետև լրագրողներին խնդրեց, որ թույլ տան, պատգամավորների հետ առանձնազրույց ունենալ։ Մի քանի րոպե հետոՍրբազանը Հանրապետության հրապարակում տեղադրված հարթակին մոտենալիս, լրագրողներին հայտնեց «Խորհրդարանական երկու խմբակցությունների անդամներն այստեղ են։ Նրանք իմպիչմենտի գործընթացը կսկսեն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան