Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
Իմպիչմենտի գործընթացը սկսում ենք։ Այս մասին Հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
«Խորհրդարանական երկու խմբակցությունների հետ խոսեցինք։ Նրանք պատրաստ են բոլոր պատգամավորական կազմով առաջիկա օրերին խորհրդարան մտնելու իմպիչմենտի գործընթացը սկսելուն։ Բայց, գիտեք, որ 20 ձայն մոտավորապես պակասում է։ Վաղվանից առավոտ ժամը 10։00-ին բոլոր հնարավոր վայրերում խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անցկացնելու։ Դիմում եմ ուսանողությանը, բուհերին, այն գործարարներին, որոնց համար փողը գերագույն արժեք չէ, դասադուլ անելու, առանց որևէ ագրեսիայի, երկու-երեք օր։ Մարզերում ևս գործողությունների շարք ենք սկսելու։ Ժողովուրդ ջան, տագնապ էին դրել,թե ժողովուրդը գնացել է տուն, ձեզ չեն հավատում մարդիկ, լույսերը վառեք»,- հայտնեց Սրբազանը։
Ներկաները սկսեցին վանկարկել՝ «Նիկո՛լ, հեռացիր»։
«Ես այս գիշեր մնալում եմ, որքան պետք լինի կմնամ, ովքեր ցանկանում են մնալ, թող մնան։ Ովքեր ցանկանում են գնալ, թող գնան, բայց պայմանով՝ առավոտյան ժամը 10-ին ներկա լինել, գնալու ենք սուրճ խմելու։Վստահ ասում եմ՝ մեր ուզածը լինելու է։ Ես հավես չունեմ ամիսներով փողոցներում լինելու, 7-10 օր ամենաշատը, ժողովուրդ ջան։ Ոչ ման գալ, ոչ պտտել աջ ու ձախ, կոնկրետ գործողությունները կանենք ու արդյունքը կստանանք, միայն թե միասին»,- շարունակեց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
- Սուրեն Սուրենյանց․ Իմպիչմենտի փուլը
- Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
- Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան