Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
«Մի քանի շաբաթ առաջ այս ամբիոնից ելույթ ունեցա և ասացի՝ Տավուշում ստեղծված իրավիճակով պայմանավորված շատ կարևոր է, որ ժողովուրդը սատար կանգնի Տավուշին և այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է»,- Հանրապետության հրապատարկում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նա նշեց, որ որևէ մեկն իրավունք չունի Տավուշի գյուղերը մաս-մաս, կտոր-կտոր անելու։
«Ասում է՝ ծառեր կտնկեք և ձեր անվտանգությունը կապահովեք, աշխարհում չլսված բան՝ ծառ ես տնկում և անվտանգ ես լինում։ Իմ մոտ կա 50-60 վկայական Կիրանցի բնակիչներից։ Ժողովուրդ ջան, Տավուշը ձեր աչքի առաջ պայքարեց, մաքառեց, կռվեց։ Բագրատ սրբազանի առաջնորդությամբ նախաձեռնեցինք «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժումը և երկար ճանապարհ անցանք, որը և՛ ուրախալի էր, և՛ հուզումնառատ։ Ճանապարհին մեր հայրենակիցները ցույց էին տալիս, թե որքան շատ են սիրում իրենց հայրենիքը, ինչքան լավ ժողովուրդ ունենք մենք, ձեր ցավը տանեմ։ Մարդիկ իրենց տներից աղ ու հացով, պահածոներով էին դիմավորում։ Այդ աչքերը ես կյանքում չեմ մոռանա՝ լույսի, հավատքի, տառապանքի աչքերը․․․ Դուք ապացուցեցիք, որ հայ ժողովուրդն արժանապատվություն ունի և տեր է իր հող ու ջրին։ Ոչ ոք ոչ մի բան զիջելու չունի»,-ասաց Դանիելյանը։
Պատգամավորն առաջարկեց ողջունել առաջին շարքերում կանգնաց Կիրանց գյուղի բնակիչներին՝ հերոսական ժողովրդին։
«Հայը ծնկող չի, ծնկացնող ա ու այսօր Կիրանցի, Բաղանիսի ժողովուրդն ապացուցեց, որ իրենց հայրենիքի տերն են։ Մեր ժողովուրդն ապացուցեց, որ իր հողի տերն է։ Ժողովուրդ ջան, ճանապարհը, որն անցել ենք, դժվար է եղել՝ շաբաթներով չենք քնել, կարկուտ, անձրև, բայց չենք հոգնել։ Ես խնդրում եմ, ձեզ հանուն հայրենիք ու մեր ապագայի չհոգնեք, շարունակեք պայքարը։ Պետք լինի՝ մի քանի գիշեր էլ չենք քնի, կպայքարենք մինչև հաղթանակ»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- «Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
- Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
- Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
- Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
- Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
- Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան