«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ. Նարեկ Սամսոնյանի հոդվածը
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից.
«Սրբազան երթ»` մայիսի 9-ի խորհուրդը վերականգնելու առաքելությամբ
Վերջին օրերի «Սրբազան երթն» իրատեսական հույսեր է արթնացրել Հայաստանը սիրող, հավատք ու հայրենիք ունեցող հայերի շրջանում։ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը շատ խորհրդանշական օրով հասնելու է հայերի մայրաքաղաք Երևան։
Այդ օրը բոլորիս պարտքն է լինել փողոցում, աջակցել Հայաստանի պետականության վերջնական վախճանի դեմ սրբազան պայքար հայտարարած շարժմանն ու միասնական ջանքերով սկզբնավորել ստի, կեղծիքի, հայրենավաճառության, բարոյազրկության, անաստվածության, քաղաքական շիզմի և գյադաների իշխանության քաղաքական վախճանը։
Մայիսի 9-ը 6 տարի առաջ մեզ համար եռատոն էր, որից նվազագույնը երկուսի խորհուրդը՝ Շուշիի ազատագրումն ու Արցախի պաշտպանական բանակի ստեղծումը, այս անհայրենիք բորենիների վարչախմբի կողմից ոտնատակ տրվեց։ Հիմա մենք մեր հաղթանակներն ուրացածների, հայ ժողովրդին պատմությունից զրկածների դավաճանական ընթացքը կասեցնելու ռեալ հնարավորություն ունենք և այդ հնարավորության մեկնակը տրվելու է հենց մայիսի 9-ին։
Բանտից հասանելի միջոցներով տեղի ունեցող շարժմանը հետևելով եկել եմ ողջամիտ համոզման, որ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն իմ կողմից նշված առաքելությունը պատասխանատվությամբ կրում է, իսկ ժողովրդական տեսանելի ցնծությունն ու քաղաքական կոնսոլիդացիայի բավականին ընդարձակ լինելն ավելի են մեծացնում սկսված շարժման` հաջողության հասնելու հնարավորությունները։ Հենց այսպիսի շարժման հավանական հաղթանակի մասին էի խոսում մինչև ռեժիմի պարագլխի հրամանով բանտարկվելս։
Ողջախոհությու՛ն և վճռականությու՛ն հայ ժողովրդին, համբերությու՛ն և հաղթանա՛կ մեզ բոլորիս։ Աստվա՛ծ պահապան Հայաստանի Հանրապետությանը։
Նարեկ Սամսոնյան
08․05․2024թ․ «Արմավիր» ՔԿՀ»։
Հարակից հրապարակումներ`
- Մամուլի ազատության միջազգային օրը Հայաստանում Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանը կալանավորված են
- AntiFake.am-ի խմբագրությունը հայտարարություն է փոխանցել Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարին Ն. Սամսոնյանին և Վ. Սաղաթելյանին 43 օր անազատության մեջ պահելու մասին
- Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել․ Տիգրան Աբրահամյան
- Սամսոնյանի և Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, միևնույնն է՝ այն հայհոյանքի քրեականացում է. Արթուր Խաչատրյան
- Քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
- Նարեկ Սամսոնյան. «Ռեժիմի հպատակ «արտուշգաբրիելյանների» մասին