Աստծուց զինված եկել ենք հրապարակ և սիրտս փառավորված է եղել. Շուշան Պետրոսյան
«Պետք է սեփական անհատականություններից դուրս գալ և թիմային աշխատել; Թիմայինը Աստծուն ծառայելն է, որովհետև ավելի լուսավոր բան քան արժանապավության երթն է և լույսին ընդառաջ գնալն է, կարծում եմ չկա, որովհետև Աստված ոչ թե մեր վերջին հույսն է այլ միակ հույսն է»,-հանրապետության հրապարակում ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը։
Նա հայտնեց որ Աստծով զինված են եկել հրապարակ և իր սիրտը փառավորված է։
Երգչուհին հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանը միանգամից չի հեռանա, այլ պրոցես պետք է գնա և այդ պրոցեսին պետք է համբերատար սպասել։
«Եկել ենք կռվի, մենք կամ չենք լինելու, կամ հաղթելու ենք, ես նախընտրում եմ հաղթել, որովհետևր յուրաքանչյուր հայ ինձ համար կարևոր է և մենք պետք է լինենք»,- հայտարարեց Շուշան Պետրոսյանը և հավելեց. «Աստծո կամոք, այս ավետյաց երկիրը պետք է վերածնվի և չարիքից ազատվի»։
Երգչի կարծիքով, հենց ՔՊ խմբակցույան մեջ մարդկային գործոնը աշխատեց և իրենք հիշեցին, որ հայ են, ապա Փաշինյանի իմպիչմենտը հնարավո է։
Հարակից հրապարակումներ`
- Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
- Երկաթի բանկաներով բանակն եմ ուզում. Շուշան Պետրոսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա