Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
ՀՀ օրհներգով սկսվեց Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Հանրապետության հրապարակում՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։
«Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված» վանկարկումներով ու տերունական աղոթքով մեկնարկեց հանրահավաքը։
«Այս պայծառ օրը, երբ մեր զգացումները խառն են, Մայիսի 9-ը՝ երբեմնի Եռատոնը, մեզանից գողացված ուրախության մեջ, այս անպատվության ժամանակներում միասին հավաքվել ենք՝ վերստին հաստատելու ու ասելու, որ ոչի՛նչ ու ո՛չ ոք՝ ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա, ո՛չ իշխանություններ և ո՛չ էլ՝ պետություններ, որևէ ուժ չի կարող Հայոց փառավոր հոգին ընկճել»,-ասաց Սրբազանը։
Նա նշեց, որ Տավուշից են գալիս՝ ՀՀ դարպասներից, պատվով ժողովրդից դեպի պատվով քույրեր ու եղբայրներ։
Սրբազանը շնորակալություն հայտնեց շարժման ընթացքը լուսաբանած լրագրողներին, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղեր այցելած քաղաքացիներին, բոլոր գործընկերներին։
«Մեր շարժումը գույն չունի, բայց բոկոր գույների համադրություն է և բոլոր գույների համադրությունը սպիտակն է՝ հաշտության, խաղաղության, հաղթանակի խորհուրդը»,- հավելեց Բագրատ սրբազանը։
Նշենք, որ Ամիրյան փողոցից Բագրատ Սրբազանը մեծ դժվարությամբ հասավ Հանրապետության հրապարակի հարթակ։ Բազմաթիվ մարդիկ շտապում էին ողջունել Սրբազանին։
«Ես չէի պատկերացնում, որ այսքան շատ բարեկամներ ունեմ»,- արձագանքեց Սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան