«Եվատեսիլ-2024». Այսօր ելույթ կունենա «Լադանիվա»-ն
Շվեդիայի Մալմյո քաղաքում այսօր կկայանա «Եվատեսիլ-2024» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։ Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը ելույթ կունենա 8-րդ համարի ներքո։
«Լադանիվա»-ն մրցույթին մասնակցում է Jako երգով։
Մրցույթին ընդհանուր մասնակցում է 37 երկիր։ Առաջին կիսաեզրափկաչում հանդես եկած 15 մասնակիցից եզրափակիչ է անցել 10-ը։
Այսօր ելույթ կունենա 16 երկրի ներկայացուցիչ՝ Մալթա, Ալբանիա, Հունաստան, Շվեյցարիա, Չեխիա, Ավստրիա, Դանիա, Հայաստան, Լատվիա, Սան Մարինո, Վրաստան, Բելգիա, Էստոնիա, Իսրայել, Նորվեգիա, Նիդեռլանդներ։
Նշենք, որ «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է։
Պետք է այցելել https://www.esc.vote/ կայք և քվեարկեք «Լադանիվայի» օգտին։ «Ձեր բանկային ու հեռախոսային քարտերը պետք է լինեն միջազգայնորեն ճանաչված)
Քվեարկեք Հայաստանի օգտին՝ առավելագույնը 20 քվե
Եթե ցանկանում եք 20 ձայն տալ Հայաստանի պատվիրակին, ապա դա պետք է միանգամից անել՝ հաստատելուց առաջ ավելացնելով քվեների քանակը մինչև 20։
Եվրատեսիլին չմասնակցող երկրներից կարող եք քվեարկել մինչև 2-րդ կիսաեզրափակչի մեկնարկը, ինչպես նաև մրցութային ելույթներից հետո՝ բուն քվեարկության ժամանակ»,- մանրամասները ներկայացրել է Armenia in Eurovision ֆեյսբուքյան էջը։
Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջան դուրս է մնացել «Եվրատեսիլ» մրցույթից
- «Լադանիվա» խումբը մասնակցել է «Եվրատեսիլի» բացման արարողությանը
- «Լադանիվա» խմբի երկրորդ բեմական փորձը` «Եվրատեսիլ»-ում
- «Լադանիվա»-ի առաջին փորձը՝ եվրատեսիլյան բեմում
- eurovisionworld.com. Հարցման համաձայն՝ «Եվրատեսիլ-2024»-ում հաղթելու է Խորվաթիան, Հայաստանը տասնյակում չի հայտնվել
- Եղկելի, այ դա էր Եվրատեսիլի երգը. Օգտատերերի արձագանքը՝ «Ջակո»-ին
- Լադանիվա-ն Եվրատեսիլ 2024-ին կմասնակցի Jako երգով
- Հայաստանը «Եվրատեսիլ»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան