Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
«Մենք պետք է հրաժարվենք հպարտությունից, հպարտության մեղքից՝ խոնհարությամբ գիշեր-ցերեկ արարելու սկզբունքով»,-ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում ընթացող համազգային հանրահավաքում հայտարարեց Բագրատ Սրբազանը։
Խոսելով իրենց պահանջների մասին՝ ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդն ասաց.
«Այս կառավարությունն իրենց ղեկավարի գլխավորությամբ ձախողել են ծայրից ծայր երկրի կառավարումը, քանդել են ամբողջ անվտանգային համակարգը ֆիզիկական իմաստով, եկեղեցին առաջին օրվանից թիրախ են դարձրել, հարված են հասցրել մեր ինքնության կարևոր հիմնասյուներին, քայքայել են կրթական համակարգը, այսօր մեր դպրոցներում առատացրել են թմրանյութերի առկայությունը, չկա այսօր Արցախ աշխարհը, մեր կորսված հայրենիքը, իրական հայրենիք էր Արցախը, ավելի իրական քան կարող էիք պատկերացնել։ Այս ամենի խորապատկերի վրա, կարծում եմ սխալված չեմ լինի, ժողովուրդ ջան։ Ժամը 7-ին 20 է պակաս։ Առաջին անգամ եմ տալիս նրա անունը, Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունեք հրաժարական ներկայացնելու»։
Այս հայտարարությանը հետևեցին բացականչություններ, ծափահարություններ, «Նիկոլ, դավաճան», «հեռացիր» վանկարկումներ։
Սրբազանն ասաց՝ պատրաստ է այս մեկ ժամվա ընթացքում հանդիպելու և քննարկելու բոլոր պայմանները հեռանալու մասին։
«Դուք այլևս Հայաստանի Հանրապետությունում որևէ ձևի իշխանություն չունեք, և Ձեր հրաժարականով կվերադարձնես Հայոց եռատոնը, որ գողացել եք այս ժողովրդից։ Հայ, Հայաստան, հայրենքի ու աստված»,-ասաց Բագրատ Սրբազանն ու շարունակեցին ներկաները։
Հարակից հրապարակումներ`
- Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
- Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան