Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի՝ Փաշինյանի հրաժարականի համար հատկացրած ժամանակը սպառվեց։ Սրբազանը, մինչ հետագա գործողությունների մասին ներկայացնելը, ասաց․
«Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան էջում Նիկոլ Փաշինյանի լուսանկարն է հրապարակել՝ գրելով․ «ՀՀ ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան»։ Իսկ ՔՊ չաթում, որը կոչվում է «դուխով Նիկոլ», հրահանգել են համատարած դնել Նիկոլ Փաշինյանի նկարն ու գրել՝ «լեգիտիմ ղեկավար»։ Փաստորեն էս մարդիկ մեզ լուրջ չեն ընդունում, այսինքն՝ ձեզ, ժողովուրդ, այն ժողովրդին, որի անունով երդում պատառ էիք անում, էլի խաբեցիք, սուտ խոսացիք։ Հնարավորություն կա, որ ուրախություն պատճառեիր այս ժողովրդին, Նիկոլ Փաշինյան, ունեիր հնարավորություն, մեզ էլ թողնեիր վերադառնայինք տուն, բայց որոշեցիր այլ ճամփով գնալ, դե գիտես, լավ էլ ճանաչում ես ինձ, Վահե Ղազարյանն էլ հետդ, շուրջդ եղած մի քանիսն էլ, խոփդ քարին ա կպել»։
Բագրատ Սրբազանի ելույթը ներկաները ողջունեցին ծափահարություններով։
Սրբազանը նշեց, որ Փաշինյանը պարզապես ժամանակ է ձգում․ «Դուք համառ, մենք՝ ձեզանից համառ»։
Քաղաքացիները սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։
Սրբազանն ասաց, որ դեմ է այսօրինակ վանկարկումներին, բայց իրենք ստիպում են, որ դա հնչի, դրա համար չի ընդհատում վանկարկումները։
«Չկա ժամանակ, չեմ ավելացնելու, վերջացել է»,- հավելեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում