Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են. Տիգրան Աբարհամյան
«Մեր հանրության բավականին մեծ խումբ, շերտեր արդեն իսկ հստակ պատկերացում ունեն այն ամեն ինչի հանդեպ, ինչը տեղի է ունենում մեր իրականության մեջ»,-Հանրապետության հրապարակում Panorama.am-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ չի կարող ամեն տարի իշխանությունը գա և ասի, թե երկիրը տանում է կայունության, անվտանգության ճանապարհով, բայց յուրաքանչյուր տարի նոր զոհողություներ , կորուստներ և հանձնողական նոր քաղաքականություն բերել։
Աբրահամյանը հայտնեց, որ մարդիկ ոգևորված են, որ կա նախաձեռնություն և առաջնորդող մարդիկ և նրանք եկել են, որպեսզի իրենց վերաբերմունքը ներկայացնեն իշխանությունների հանդեպ, որը երկիրը բերել հասցրել է ծայրահեղ կետի։
«Քաղաքական լուծումներն այս դեպքում առաջնային են, որովհետև եթե իշխանությունները ստեղծած ոստիկանապետության միջոցով գնա կոշտ այնպիսի քայլերի, ինչն արել է մինչ այս՝ բռնություն, մարդկանց ազատությունից զրկելը, կոշտ ուժի կիրառում, ապա այս իրավիճակը մի օր պայթելու է և շատ վատ հետևանքներ է ունենալու հանրության և ավելի ծանր հետևանքներ են ունենալու և իշխանության և երկրի համար»,- ասաց Աբրահամյանը և հեվելեց. «Որքան այսպիսի շարժումներն աճում են և շատ մարդիկ են ներգրավում, այնքան իշխանությունների համար ուժի կիրառումը դառնում է շատ ավելի բարդ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Աբովյանից դեպի Երևան կմեկնարկի ժամը 11:00-ին