Արա Ռոստոմյան. Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում
«Երկրորդ օրվանից՝ Սևանից սկսած մեզ միացողների թիվն օր օրի ավելանում է, ոգևորությունը շատ մեծ է, սա պայքար է ոչ թե սև ու սպիտակի, այլ ինչպես Սրբազանն է ասում՝ եռագույնի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։
Նա ու զոհած զինծառայողների շատ ծնողներ Կիրանցից սկսած մասնակցում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին։
Արա Ռոստոմյանը նկատեց, երեկ Աբովյանում երթի մասնակիցներին ոգևորությամբ դիմավորել են բազմաթիվ մարդիկ, կարծում է՝ հազարավոր մարդիկ էլ Երևանում են սպասում։
«Մենք ակնկալիքներ ունեինք, իրոք, բայց նման արձագանք չէինք սպասում։ Ոգևորությունը մեծ է»,-ասաց զոհված զինծառայողի հայրը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան