«Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
«Վստահ եղեք, մեր ուզածը լինելու է, ես հավես չունեմ ամիսներով փողոցներում պտտվել, 7-10 օր՝ ամենաշատը»,-հանրապետության հրապարակում հայտարարեց Բագրատ Սրբազանը և հավելեց. «Առավել ժամանակ չկա, որքան օրինական ճանապարհը պահանջելու է, այդպես էլ լինելու է»։
Սրբազանը հայտարարեց, որ կոնկրետ գործողությունները կանեն, կոնկրետ արդյունքներն էլ կստանան, միայն թե ժողովրդի հետ միասին պետք է անենք։
Բագրատ Սրբազանը նաև դիմեց ոստիկաններին՝ ասելով, որ Հանրապետության հրապարակի մուտքի մոտ բեռնատարի վարարոդը մեքենան վարել է ժողովրդի վրա և հորդորեց կարգ ու կանոն հաստատել։
Որոշ ժամանակ անց նա տեղեկացրեց. ««Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել, բարեբախտաբար զոհեր վիրավորներ չկան, ոստիկաններն էլ նրան արդեն տարել են»։
Սրբազանը հայտնեց, որ «Կամազ»-ը միտումնավոր վարել են ժողովրդի վրա և վառելիքը միտումնավոր թափել հրապարակում, որպեսի խոչընդոտեն հանրահավաքը;
Հարակից հրապարակումներ`
- Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
- Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
- Խոփդ քարին է կպել, Նիկո՛լ Փաշինյան. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան