Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը մեկնարկում է Աբովյանի համայնքապետարանի այգու մոտից ժամը 11:00-ին։
Երթի մասնակիցները ժամեր անց կլինեն Երևանում։ Այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։
Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։
Հիշեցնենք, որ դեպի Երևան երթը մեկնարկել է Տավուշի մարզի Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։
Կիրանցի ու հարակից գյուղերի բնակիչները գործընթացը համարում են ապօրինի, դրա հետևանքով թշնամուն է անցնելու գյուղի մի քանի հա տարածք, թշնամու նշանառության տակ են հայտնվելու Կիրանցի նոր կառուցվող դպրոցը, տները, այգիները։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան