Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած երթը, որքան մոտենում է մայրաքաղաքին, այնքան մարդաշատ է դառնում։
Երթին միացել են մտավորականներ, դիվանագետներ, երգիչ-երգչուհիներ, դերասաններ, մշակույթի գործիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, գիտնականներ, քաղաքացիներ։
Panorama.am-ի տեսա-լուսանկարահանող խումբն աշխատում է տեղում։ Ներկայացնում ենք րոպեներ առաջ արված լուսանկարներ երթի շարքերից։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում նախատեսված է համազգային հանրահավաք։
Երթի մասնակիցները գլխավոր հրապարակ կհասնեն Թբիլիսյան խճուղի-Կոմիտասի պողոտա-Բաղրամյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց երթուղով։
Դեպի Երևան երթը մեկնարկել է մայիսի 4-ին Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղից, որտեղ Ադրբեջանի հետ սահմանին իրականացվում են սահմանազատման աշխատանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
- Վերին Պտղնիի հատվածում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ դիմավորելու Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցների
- Հրապարակվել է Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի երևանյան երթուղին
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում