Մեր այս ամբողջ անցած անպատվության, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
«Վստահ եմ՝ այսօր նաև Եռաբլուրը, որոշակի իմաստով, փոքր չափով ցնծության մեջ է։ Մեր այս ամբողջ անցած անպատվության շղթան այսօր պետք է կտրվի, արնաքամության շղթան այսօր պետք է կտրվի։ Դուք արդեն կտրել եք, կասեցրել եք, հաղթելու եք և հաղթանակները շարունական է լինելու»,- Հանրապետության հրապատարկում ընթացող հավաքի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ հավելելով․
«Միշտ ասել եմ՝ ինչպես է պատահում, որ այսքան պայծառ կարողություններով հայ մարդիկ, աշխարհի մեծ երկրների մեջ ներդրումներ ունեցող, կյանք փոխող մարդիկ, այսքան շատ են, և մենք ինչու՞ ենք այսքան խեղճ, ինչու՞ է մեր երկիրն աղքատ։ Ինչու ենք մենք ապրում դժվարությունների մեջ, երբ յուրաքանչյուրս հմտություններ ունենք, արարելու ձիրք ունենք, ստեղծելու կարողություն ունենք, ինչո՞ւ, որովհետև նպատակ պետք է սահմանենք մեր կյանքի համար, պետության համար, հայրենիքի համար՝ ունակություն ունեցող մարդկանց հասարակություն ստեղծելու, անվտանգային ողջ համակարգով հզոր և խնդիրներ լուծեղ բանակ ստեղծելու, դաշնակիցներ ունենալու ամենուր , երբեք հույսը չդնելով դաշնակիցների վրա, լինել բարեկամ, բայց երբեք չհուսալ այդ բարեկամությանը, ինքդ քո ճակատագրի տերը լինել, մենք կարող ենք դա անել»։
Սրբազանը ողջունեց նաև սփյուռքի հայրենակիցներին։
«Վերջին շրջանում ես եղել եմ Սփյուռքում, մարդկանց միակ հարցադրումն այն էր,թե ինչ պետք է լինի Հայրենիքում, մեր պետության հետ, միակ մտահոգությունը։ Այս օրերին այս լուսավոր շքերին բոլոր համայնքներից աջակցել են, որտեղ հայկական մի փոքրիկ գաղթօջախ կա։ Վստահ եմ՝ մեր պետության վերելքը նաև ձեր միջոցով է լինելու»,- ասաց նա։
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն առաջարկեց հրաժարականին սպասել մինչև ժամը 20։00, որից հետո պիտի հայտնի գործողությունների մասին։
«Մեր պահանջը հստակ է, հայուր հազարավոր մարդիկ են այստեղ հավաքված։ Մենք համբերությամբ կսպասենք հրաժարականին »,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Այս շարժումը մեզանից գողացված ապագան վերադարձնելու մասին է․ Սուրեն Պետրոսյան
- Այսօր հոգիս փառավորվել է, ուրախ եմ, որ ազգս Տավուշի կողքին է․ Գառնիկ Դանիելյան
- «Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
- Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
- Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
- Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
- Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան