Առաջին քայլը լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը․ Բագրատ Սրբազան
«Առաջին քայլը, որն անելու ենք, լինելու է ԱԺ-ի միջոցով նրան անվստահություն հայտնելը և պաշտոնանկության հասնելը։ Մենք կքննարկենք ԱԺ երեք խմբակցությունների հետ՝ այդ գործընթացը կազմակերպելու համար։ Մենք խաղաղ անհնազանդության գործողություններ ենք անելու։ Ժողովուրդ ջան, ուրեմն նայում են ձեզ, ասում են՝ դե հիմա, զգացմունքային մարդիկ են,հավաքվել են, կմարի։ Մարելո՞ւ եք»,- հարց ուղղեց Սրբազանը, որին ի պատասխան հնչեց՝ «ոչ»։
«Մարեցնելու ենք, շատանալու ենք։ Ձեր զգացմունքների հետ են խաղացել։ Այստեղ կան մարդիկ, որ երկու անգամ ընտրել են իրենց, քանի որ ազնիվ հավատարմություն են ունեցել, բայց փոխարենը սուտ են ստացել։ Եվ ես ասում եմ՝ սուտը պետք է պարտվի, ձև չունի չպարտվելու։ Ճշմարտությունը դուք եք և Աստված պետք է հաղթի»,- ասաց Սրբազանը։
Շարունակելով անելիքներից խոսել, Բագրատ Սրբազանը նշեց․ « Պատգամավորներ կան այստեղ, ՔՊ-ից պատգամավոր կա՞։ Մենք ոչ ոքի նկատմամբ ատելություն չունենք, թեպետ իրենք հայհոյում են, բորդյուր են լիզեցնում, եսիմ ինչ են անում, կապ չունի, մենք էդ չենք։ Ուրեմն՝ բոլորին ընդունեք։ Օրինակ՝ ես Շիրակ Թորոսյանին անձնամեծ ճանաչում եմ, կարծում եմ՝ այստեղ ինչ-որ տեղ կարող է լինել, կամ Ռուստամ Բաքոյանին, կարծում եմ՝ այստեղ կարող է լինել։ Հիմա ինձ իրավունք տալի՞ս եք իրենց հետ խոսելու, խորհրդակցելու՝ ինձ, Սուրենին ու Գառնիկին։Ժողովուրդ ջան,խնդրում եմ մի քիչ համբերեք։ Գիշերն այստեղ եմ մնալու, ահագին մարդ կա հետը խոսելու,մինչև լույս այստեղ եմ»։
«Վաղվանից, վաղ առավոտյան միասին գնալու ենք սուրճ խմելու։ Ես Ձեզ չեմ խաբելու, վստահ եղեք»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան