Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ այստեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց․ Գուրգեն Մելիքյան
«Ողջույն մեծապատիվ իմ ժողովուրդ, խլված Եռատոնդ շնորհավոր լինի։ Վերադառնալու ենք կրկին՝ Եռատոնը տոնելու, հավաստիացնում եմ՝ մոտ է այդ օրը»,- Հանրապետության հրապարակում ընթացող հավաքին իր ելույթն այսպես սկսեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը։
Պրոֆեսորը շեշտեց, որ մեզանից խլել են մեր հավատը։
«Դարեր շարունակ մեր եկեղեցին տեր է կանգնել մեր ժողովրդին՝ պետականություն չունենալու պայմաններում, այսօր իր առաքելությունը նորից է ստանձնել եկեղեցին։ Ձեր կամքի և հզորության առաջ խլել են մեզանից մեր հոգևորը, արժանապատվությունը, հավատացնում եմ ձեզ՝ խարազանն իրենց է լինելու, գալու է այդ օրը։ Պարտավոր ենք սատար կանգնել Հայոց ուժին։ Մեր կոչումը դա է՝ զինվորագրվել ենք Հայոց գործին, ապացույցը՝ ձեր ներկայությունն է այստեղ։ Ճշմարտությունը երկրի սահմաններից եկավ ասյտեղ՝ հայոց մայրաքաղաք և ողջ հայությանն արթնացրեց։ Թող Հայաստանի կյանքում սկսվի արժանապատվության, ճշմարտության և իրական խաղաղության շրջանը »,- հավելեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
- Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
- Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
- Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան