
Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
«Ես և ամուսինս եկել ենք քաղաքական ծրագիր լսելու, մեր ակնկալիքն դա է, որովհետև ուղակի հավաքվել, աղոթել, երգել-պարելու փուլն անցանք»,- հանրապետության հրապարակում հայտնեց նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը։
Նկարչուհին հայտնեց, որ Բագրատ Սրբազանից քաղաքական քայլերի մասին է ուզում լսի, որպեսզի ժողովուրդը չգնա տուն
«Հայաստանն էքզիստենցիալ վտանգների մեջ է մեր ամբողջ սահմանագիծը բոլոր հատվածները վտանգված են, մեր բոլոր ռազմավարական բարձունքները թշնամին վերցրել է։ Բոլոր միջպետական ճանապարհները թիրախի տակ են, Կիրանցի և Ոսկեպարի դեպքերը վերջին կաթիլն էին։ Արդեն այսօր լուրեր կան, որ կիրանցի կամուրջը հնարավոր չէ անցել, այսինքը՝ մենք մեր ձեռքով մեր երակը կտրեցինք»,-հայտարարեց Զարուհի Մուրադյանը՝ հավելելով, որ այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է։