«Ժողովուրդ». Իրավապահ համակարգում ուշագրավ վերադասավորումներ են
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի՝ Երևան գալուն ընդառաջ ուշագրավ վերադասավորումներ են:
Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Լևոն Եղոյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության երկրորդ վարչության պետի պաշտոնից:
Նկատենք, որ վերոնշյալ վարչությունը իրավապահ համակարգում համարում են ԱԱԾ-ի վարչություն, քանի որ այս վարչության կազմում ԱԱԾ-ից տեղափոխված քննիչներն են հավաքվել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա