Կոտայքի թեմի առաջնորդ. Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել
«Իմ կարծիքը ես Մայր Աթոռում հայտնել եմ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնել է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գործունեությանը։
«Բացասականի խնդիր չի։ Իմ տեսակետը հետևյալն է՝ ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով։ Դրանից ավել ասելիք չունեմ։ Բացասական տեսակետ մենակ ես չեմ հայտնել։ Ես ասացի, որ դրա մասին չի խոսքը։ Ես միշտ եղել եմ և կլինեմ եկեղեցու կողքին, եթե դա իմ երկրի ու պետության շահից է, և ինձ առաջնորդողը Ավետարանն է»,-մասնավորապես ասել է նա։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են