Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
Մայիսի 4-ին Տավուշի սահմանապահ Կիրանց գյուղից սահմանազատման դեմ սկիզբ առած պայքարի մասնակիցները Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ մուտք գործեց Հանրապետության հրապարակ։
Բեմ բարձրացած արքեպիսկոպոսին դիմավարեցին բարձր ծափահարություններով, բացականչություններով, «սրբազան» վանկարկումներով։
«Ես չէի պատկերացնում այսքան շատ մտերիմ բարեկամներ ունեի»,-ասաց Սրբազանը, ինչին արձագանքեցին բացականչություններով։
Երկրի գլխավոր հրապարակը լեփ լեցուն է։ Մարդիկ այստեղ են եկել երեխաների հետ, պայքարին միացել են տարբեր բուհերի ուսանողներ, երիտասարդներ, հասարակական, մշակութային գործիչներ, դերասաններ, զոհված զինծառայողների ծնողներ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում