Էրեբունի թանգարանի տնօրենը կխոսի իր առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հայտնում է, որ մայիսի 13-ին լրանում է իր պաշտոնավարման ժամկետը:
«Երևանի քաղաքապետարանից ինձ տեղեկացրեցին, որ մինչև տնօրենի ընտրության համար նոր մրցույթի կայանալը «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենի ժամանակակավոր պաշտոնակատարի պարտականությունները կիրականացնի նույն արգելոց-թանգարանի փոխտնօրեն Վահե Սարգսյանը:
Այսպիսով, մայիսի 13-ից ես դադարում եմ լինել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը:
Մոտ օրերս հանդես կգամ իմ պաշտոնավարման տարիներին Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի ձեռքբերումների, հաջողությունների, արդյունքների, խնդիրների և ինչու չէ, նաև վերջին ամիսներին թանգարանի և իմ առջև ստեղծված խոչընդոտների վերաբերյալ:
Աստծով»,- գրել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժը կվերակենդանացնի Կարմիր բլուր հնագիտական արշավախումբը
- Էրմիտաժում բացվել է «Էրեբունու անկյուն»
- Լուվրի աջակցությամբ արդիականացված Էրեբունի թանգարանի մշտական ցուցադրությունը կբացվի այս տարվա ընթացքում. Բադալյան
- Միքայել Բադալյան. Իմ համբերությունը ևս ունի սահմաններ
- Ինչո՞ւ եմ ես միակ հայ գիտնականը, ում խոսքը տեղադրել են այդ կեղծաշատ նյութում. Միքայել Բադալյան
- 2024-ի փետրվարին Էրմիտաժում կբացվի Էրեբունի թանգարանի անկյունը
- Միքայել Բադալյան. 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» գրքում սխալներն ու վրիպակները համատարած են
- Ուրարտագետը դիմել է 7-դ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի հեղինակին
- Էրմիտաժի հետ համագործակցության պայմանագիրը մեծ հաջողություն է «Էրեբունու» համար. Բադալյան
- Մենք պետք է տեր լինենք Ուրարտուին և մեր մյուս ժառանգությանը. Միքայել Բադալյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան