Այստեղ եմ՝ մերժելու այն լափը, որ դրել են մեր սեղանին. Չալաբյան
«Սա համազգային երթ է, որի նպատակը մեր ազգի ապագա ուղին մեր ձեռքը վերցնելն է»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության հիմնադիր Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով, այս պահին ցանկանում են մեզ զրկել ազգ լինելու հնարավորությունից՝ վերածելով սպառողների բանակի, որը չունի երազանք ու իդեալներ։
«Մենք դրան հակադրվում ենք։ Մեզ համար մեր ինքնությունը, սրբությունները, ավանդույթները շատ ավելի կարևոր են, քան այն լափը, որ դրել են մեր սեղանին։ Ես այստեղ եմ այդ լափը մերժելու համար։ Այստեղ եմ, որ կարողանանք վերականգնել ազատ, ինքնիշխան ազգ ու երկիր լինելու իրավունքը»,-ասաց Չալաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան