«Ուզում եմ ունենալ հայրենիք, դրա համար այստեղ եմ»
Հազարավոր քաղաքացիների Հանրապետության հրապարակ է բերել հույսն ու հավատը, որ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ շարժումը տալու է իր արդյունքը։
«Ինձ այստեղ Սրբազանն է բերել ու իր արդար խոսքը։ Քաղաքականության հետ կապ չունեմ, բայց միայն այն փաստը, որ այս ամեն ինչի առաջնորդը Սրբազանն է, դրանով ամեն ինչ ասված է»,- ասաց հանրահավաքի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիներից մեկն ասաց, որ եկել է փոփոխության հույսով. «Եթե փոփոխություն չլինի, թուրքերը կգան, մեզ կկոտորեն, Ադրբեջան կլինի։ Կլինի Արևմտյան Ադրբեջան, ինչպես ասում են»։
«Եկել եմ պաշտպանել մեր երկիրը, մեր սահմանները, մեր ժողովրդին։ Ակնհայտ է, որ վտանգ կա»,- ասաց մեկ այլ քաղաքացի։
«Ուզոիւմ եմ ունենալ հայրենիք, իմ զավականերն ապրեն իմ հայրենիքում, խաղաղ հայրենիքում»,- նշեց հանրահավաքի մասնակիցը։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում ընթանում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման անդրանիկ հավաքը՝ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Օրհներգով ու Տերունական աղթքով մեկնարկեց Հանրապետության հրապարակի հավաքը
- Հանրապետության հրապարակը լեփ լեցուն է. Բագրատ Սրբազանը ժամանեց
- Բագրատ Սրբազան. Էս Հայաստանում նիկոլական չկա՞
- Եկել եմ, իմ ժողովրդի կողքին կանգնելու. Միքայել Բադալյան
- Զարուհի Մուրադյան. Այն, ինչ հիմա կատարվում է մեզ մոտ, պետական դավաճանություն է
- Պարեկները փակել են Աբովյանից դուրս եկող ճանապարհները, որպեսզի քաղաքացիները չմասնակցեն հանրահավաքին
- ՈՒՂԻՂ. Հանրապետության հրապարակում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
- Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը մոտենում է Երևանին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Դիմում եմ նրանց՝ ձեզ օրենքի սահմաններում կպահեք. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան