Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև հաղթական ավարտը հասցնելու. Գասպարյան
Հանրապետության հրապարակում ընթացող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոնի տնօրեն Աբրահամ Գասպարյանն իր ելույթը սկսեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությամբ, ըստ որի՝ «այսօր առանց մեկ կրակոցի մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում։ Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հերթական հաղթանակն է»։
«Եթե հայ ժողովուրդը ասում է ոչ հանձնվողականությանը, պարտվողականությանը, այլ՝ այո հայկական ինքնության պահպանմանը, անվտանգ ու զարգացած Հայաստանին, ուրեմն այդպես էլ կլինի։
Ավարայր կերտած, Սարդարապատ կերտած, Շուշի կերտած հայ ժողովուրդը ծնկի չի գա և չի գալու: Այս շարժումն ունի մեկ վերնագիր Հայաստան և մեկ դրոշ՝ կարմիր, կապույտ, ծիրանագույն։
Մեզ ասում են՝ պատերազմ եք բերում, և սա ասում է մի ոհմակ, որը վերջին 4 տարում 4 պատերազմ է բերել հայ ժողովրդի գլխին՝ Արցախի կորստից սկսած մինչև Սյունիք, այսօր էլ Տավուշ»,- ասաց նա։
Ա.Գասպարյանի խոսքով, Բագրատ Սրբազանը գլխավարում է հավաքական առաջնորդության այն գաղափարը, որ ի սկզբանե դրված է եղել այս շարժման ակունքներում. «Մեզ հարցնում են՝ ի՞նչ ծրագրեր ունեք որո՞նք ենք հաջորդ քայլերը։ Նախ, մեկ հիշեցում, Սրբազան հայրը երեկ պարզ նշեց՝ մեկ շաբաթ, 10 օր, իսկ հայրենիքի ազատագրության դատին արդյո՞ք պետք է զլանանք ևս 10 օր պայքարել, պատրա՞ստ եք այդ 10 օրը մինչև վերջ գնալու»։
Հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիները դրական արձագանքեցին։
«Իմ ժողովուրդ, մենք ձեզ ծառա, մենք ձեզ զինվոր, այս պայքարը գեթ մեկ անգամ արժանապատիվ ձևով մինչև տրամաբանական և հաղթական ավարտը հասցնելու։
Կազմակերպված և կարգապահ օգնեք մեզ Սրբազան հոր առաջնորդած այս շարժումը հասցնենք իր բաղձալի նպատակին, իսկ նպատակը մեկն է՝ բոլորս միասին ասում ենք մեր 4 հենակետային արժեքները, որոնցից ոչ մի գնով պատրաստ չենք հրաժարվել՝ հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված»,- ասաց Աբրահամ Գասպարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
- Քաղաքագետ. Նույնիսկ կարելի է մի երկու օր հանրահավաք չանել
- Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
- Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
- Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
- Իմ հոգևոր ծառայությունը Տավուշում մի երեք աստիճան ավելի բարձր է, քան այնտեղ նստող աթոռը. Բագրատ Սրբազան
- Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
- Սրբազան, Ձեզ հետ ենք. Երևանցիները ողջունում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթի մասնակիցներին ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ծանր պայքար է, թշնամին նենգ ու դավադիր է, բայց հուսահատվել պետք չէ. Հոգեբան
- Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են