Եթե էս մարդը մնաց ղեկավար, էս երկիրն էլ ենք կորցնելու. Շահումյանցի Արա Հովհաննիսյան
«Մենք մերը կորցրել են, գոնե Հայաստանը կարողանանք պահել, ես ժողովուրդը մեղք է։ Եթե էս երկրի ղեկավարը մնաց էս երկիրն էլ ենք կորցնելու։ Էս մարդը 2018 թվականից մեզ էլ է շատ խոստումներ տվել և նրա խոստումները սաղ տեսել ենք։
Ես համոզված եմ որ հայաստանից էլ հողեր կկորցնենք։ Ես բնիկ Շահումյանից եմ, այնտեղից բռնագաղթեցինք Քարվաճառում Նոր Շահումյան ձևավորեցինք։ ՆորՇահումյանում, Քարվաճառում մենք 2020 թվականի պատերազմը հաղթել ենք։ Իմ տունն ինքն է թուրքին տվել, ես իր մասին ի՞նչ մտածեմ։
Ով որ Քարվաճառը տվել է. պետք է չամաչի և ժողովրդին ասի, որ այն օրը երբ Քրվաճառը տվել է, տվել է նաև Ղարաբաղը՝ 2020 թվականին։ Մենք Ղարաբաղը կորցրել ենք 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ու դա արել է Նիկոլ Փաշինյանը; Նա այնպես է արել, որ ես իմ զոհված որդու գերեզմանը նորից քանդել բերել եմ Հայաստան»,-Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքի ժամանակ ասաց Շահումյանի վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արա Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սա Սրբազանի պայքար չէ՝ սրբազանագույն պայքար է. Նկարիչ Վալերի Խաչատրյան
- «Դուրս եմ եկել պայքարի, որպեսզի մեր մյուս հայրենակիցները չարժանանան արցախցիների ճակատագրին»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին