Դավիթ Գյուրջինյանի փոխարեն ես ամաչում եմ. Բագարտ Սրբազան
«Փաստորեն պարոն Դավիթ Գյուրջինյանն իր ինքնությանը ստել է, խաբել է», -Վ. Բրյուսովի անվան համալասարանի դիմաց ասաց Բագրատ Սրբազանը՝ տեղեկանալով, որ համալսարանի դիմաց հավաքի ընթացքում նույնիսկ դասախոսի մուտքն արգելում են։
Այս համալսարանում ուսանողներին երթին մասնակցել թույլ չտվեցին։
Նա ասաց՝ Գյուրջինյանն իր մտերիմ ընկերն է եղել, իր դասախոսն է եղել, սակայն այսօր նրա փոխարեն ամաչում է։
«Մեծ արժեքներից է խոսել, հայրենասիրությունից է խոսել, հայերենից է խոսել։ Ի՞նչ իմանամ, մեծ արժեքներից։ Ահավասիկ, գործանական արտահայտությունը տեսնում ենք։ Այս առիթն օգտագործում եմ, բոլոր ստախոս դասախսներին եմ ասում՝ ժողովուրդ ջան, ինչ դասավանդում եք, դրան տեր կանգնեք, ամոթ է, իսկապես ամոթ է։ Չեք կարող գնալ ուսանողի առաջ մեծ-մեծ խոսել, իսկ կյանքում հակառակն անել։ Ես ոըսանողներին կոչ եմ անում, որ նման դասախսներին թիկունքով դառնան, չնայեն անգամ վանները, չլսեն, անկախ նրանից, թե ինչ գնահատական կստանան։ Պարոն Գյուրջինյան, իսկապես ամոթ է, շատ ամոթ է։ Էլեկտրիկ Երևանին գալիս էիք, մասնակցում էիք, թաքուն անշուշտ, երկիր ենք կորցրել։ Ի դեպ դուք էլ շամշադինեցի եք՝ Տավուշ գյուղից։ Ինչի՞ց ես վախենում, ոնց ես ուսանողներին ներսում փակում, ինչի՞ ես բռնանում նրանց կամքին»,-շենքի դիմաց հայտարարեց Բագրատ Սրբազանը։