Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
«Շատ մարդկանց գիշերը խնդրելով, աղաչելով տուն եմ ուղարկել, ասել եմ, գնացեք, հանգստացեք, կհանդիպենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, որ գիշերել է Հանրապետության հրապարակում։
Նրա խոսքով, հրապարակում տեղի ունեցած հանրահավաքը շատ ուժեղ ազդակ և ուղերձ էր, որ մեր ժողովուրդը որոշակի իմաստով պատրաս է ազատագրվել այս ստի, չարիքի ու կեղծիքի իշխանությունից։
«Իրենք քիչ առաջ էի ասում, մեր օրակարգը տարբեր էր, քայլերի հերթականությունը տարբեր էր, երեկ ժողովուրդը ստիպեց, որ իրենց ուղերձը ձևակերպվի մեր կողմից։ Այդքան արթմություն կա ժողովրդի մեջ։ Այս հրապարակը Դուք տեսաք, ըստ տվյալների, 120 հազար մարդ կար, եթե ոչ ավել։ Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Նա վստահություն հայտնեց, որ հայաստանյան քաղաքական ներկապնակում առկա ուժերը ի վերջո համախոհության որոշակի քայլերի ձեռնարկումով կիրականացնեն այն, ինչ ժողովրդի իղձն ու փափագն է։
«Այս ժողովուրդը ցանկանում է դա»,-ասաց Սրբազանը։