Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
«Այն, ինչ կատարվեց երեկ այստեղ, մարդկանց զգացմունքների բանաձևումն էր։ Այսինքն, շարժման, պայքարի սկիզբը միայն, և ոչ թե ավարտը»,-հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ դիմելով Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց։
Նրա խոսքով, երեկ հանարահավաքում ժխտեցին, մերժեցին բոլոր այն մտքերը, որոնք մտել են մեր ժողովրդի կյանք՝ որպես անզոր, անարժեք, անտեսիլ, աներազ ժողովուրդ։
«Առաջին քայլն արեցինք՝ այն մերժելով։ Գործողությունների ընթացքն այսպիսին է։ Նախ ուզում եմ այցելել բուհեր, հանդիպել մեր ուսանողներին, որոնք արդեն որոշակի պատրաստակամություն հայտնել դասերը դադարեցնել»,-ասաց Սրբազանն ու կոչ արեց՝ անհնազանդության, անհամաձայնության խաղաղ գործընթացներ կատարել, որպեսզի երեկ ձևակերպած պահանջը, որ հնչել է իր շուրթերով, իրականացնեն։
Արքեպիսկոպոսն ասաց՝ քիչ անց հանգիստ, կազմակերպված կքայլեն ԵՊՀ, ժամը 18։30-ին կհանդիպեն Հանրապետության հրապարակում, մինչ այդ մի քանի խորհրդակցություններ կանցկացնեն։
«Կոչ եմ անում մեր ժողովրդին սկսել խաղաղ անհնազանդության, անհամաձայնության գործողություններ Երևանում ու բոլոր շրջաններ։ Մենք այցելում ենք տեսարժան վայրեր, համալսարաններ, բուհեր, խումբ-խումբ կամ միասին, ժամը 18։30 հավաքվում ենք Հանրապետության հրապարակ»,-ասաց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
- Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
- Որտե՞ղ է Բագրատ Սրբազանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան