Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան
«Հայրենակիցներ ջան, երեկ մենք տասնյակ, ես կասեի՝ հայուր հազարավոր մեր հայրենակիցներով ցույց տվեցինք, որ տեր ենք մեր հայրենիքին, մեր ժողովուրդը միասնական է և մենք հաշտ չենք ստեղծված իրավիճակի հետ։ Երեկ մենք մեկնարկը տվեցինք»,- Հանրապետության հրապարակում «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի ընթացքում ասաց «Հայաստան» խմակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Պատգամավորի խոսքով՝ ժողովուրդը ցույց տվեց, որ տավուշցուն մենակ չի թողնում։ Հավաքվածները ծափահարությունով ողջունեցին տաշուցիներին։ Դանիելյանը փոխանցեց նաև Կիրանց գյուղի բնակիչների խոսքը։
«Իրանք հպարտ են, որ կանգնած են ՀՀ սահմանին, իսկ իրենց կողքին էլ դուք եք կանգնած։Կիանցեցիները շարունակում են իրենց պայքարը, ինչպես նաև ոսկեպարցիներն ու բաղանիսցիները։ Եվ, ի աջակցություն մեր այս շարժման, այսօր փակ է եղել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Ծափահարենք նաև հզոր Սյունիքի ժողովրդին, որոնք փակել էին՝ Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը։ Սպիտակում, Եղեգնաձորում, Երևանում ևս ճանապարհներ են փակվել»,- տեղեկացրեց Դանիելյանը։
Նա ընդգծված շնորհակալություն հայտնեց ուսանողությանը, ովքեր վաղ առավոտյան դուրս էին եկել բողոքի ակցիաներ անցնակցնելու։
«Այն բռնաճնշումները, որոնք իրականացվել են ուսանողների նկատմամբ, արդյունք չեն տվել, ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին, ձեր ցավը տանեմ։ Սրբազան հոր առաջնորդության գրեթե բոլոր բուհերում եղել ենք և արժանացել ջերմ ընդունելության»,- ասաց պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը
- Առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը, որովհետև արտաքին քաղաքականությունն սկսվում է տանը․ պրոֆեսոր Ռուբեն Կարապետյան
- Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա