
Deutsche Welle. «Լադանիվա»-ի կատարմամբ Հայաստանի ֆոլկը երկար ժամանակ կընդգրկվի Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկում.
Մալմյոյում Եվրատեսիլի եզրափակիչ դուրս եկավ նաև հայկական «Լադանիվա» խումբը՝ «Ժոկո» երգով։
Ինչպես նշվում է DW-ի ռեպորտաժում, երկրորդ կիսաեզրափակչի մի շարք հաղթողների ստեղծագործությունները երկար ժամանակ կընդգրկվեն Եվրատեսիլի երկրպագուների պարային երգացանկերում։
«Սա ներառում է ավստրիական «Կալեն» պարային «We will rave» և Հայաստանի ֆոլկը «Լադանիվա»-ի կատարմամբ: Հայազգի Ժակլին Բաղդասարյանի և ֆրանսիացի Լուի Թոմասի այս դուետի անունը պատահական չէ. Նրանց հայրերը խորհրդային «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հպարտ տերերն են եղել»,- ասվում է ռեպորտաշում։
Մրցույթի եզրափակիչը կկայանա մայիսի 11-ին «Մալմյո Արենա» մարզահամալիրում ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին