Բլոգեր Միկա Բադալյանին բերման են ենթարկել ոստիկանություն
Բլոգեր Միկա Բադալյանը Telegram-ի իր ալիքում տեսաուղերձում հայտարարել է, որ Երևանում ոստիկանները բերման են ենթարկել իրեն։
«Բարեկամներ, հենց հիմա ոստիկանությունը Հանրապետության հրապարակից ինձ բերման է ենթարկում, սպասենք նորություններին, ինձ տանում են ոստիկանության Կենտրոնի բաժին»,-հայտնում է բլոգերը։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի ստորաբաժանումից Panorama.am-ին հայտնեցին, որ բլոգերի հայտարարությունը չեն կարող մեկնաբանել, մինչև ոստիկանության ստորաբաժանումից հաստատում չլինի։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը մերժել է Միկա Բադալյանի և Աշոտ Գևորգյանի գործով փաստաբանի բողոքները
- Միկա Բադալյանն ու Աշոտ Գևորգյանն ազատ են արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին