Յուրաքանչյուր հայ պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին․ երգիչ Սամվել Գրիգորյան
«Յուրաքանչյուր հայ և ՀՀ քաղաքացի պետք է կանգնի եկեղեցու և ժողովրդի կողքին, իսկ հաջողությունն ինքնստինքյան իր պատուհանը կբացի»,- այս մասին Հանրապետության հրապարակում սպասվող «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց երգիչ, հաղորդավար Սամվել Գրիգորյանը։
Գրիգորյանն ընդգծեց՝ սպասում է, որ ասօր ավելի շատ ժողովուրդ կհավաքվի, քան՝ երեկ, իսկ վաղն էլ ավելի շատ։
«Հետզհետե քաղաքացիների թիվը կավելանա և մենք կհանենք մեր նպատակին։ Ես հուսեր եմ կապում ուսանողների հետ,որոնք շատ լավն են, լավ սերունդ է, բնականաբար կանեն ամեն բան, որպեսզի լինի իսկապես լավ»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան