ԻՔՄ. Ժամը 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ
Մայիսի 9-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը՝ քայլերթով Տավուշից Երևան ժամանած, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակում ժամը 16:00-ից հրավիրել էր հանրահավաք, որը մեկնարկեց մոտ երկու ժամ անց:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 18:10-ի դրությամբ Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 31.700 մարդ:
Միավորումից նշում են, որ քայլերթի ընթացքում ԻՔՄ-ն «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության որևէ ակցիայի նկարահանում կամ դրանց մասնակիցների հաշվարկ չի իրականացրել:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան