Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
«Այս շարժումը հստակ ուղերձ ունի. Նիկոլ Փաշինյա՛ն, չե՛ս կարողացել երկիրը ղեկավարել, չե՛ս կարողանում երկիրը կառավարել, ակնհայտ է, չես կարողանալու երկիրը կառավարել, դու երկիրը դրել ես շատ ծանր վիճակում ոչ միայն արտաքին, այլև ներքին հարցերույմ, դու տապալել ես ամեն ինչ, դու կորցրել ես մեր հայրենիքի կարևոր մասը՝ Արցախը ու չես ուզում դրա մասին խոսել»,-ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում մասնավորապես նշում է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
Շարունակելով թվարկել ձախողումները՝ Օսկանյանն ասաց, նա խճճվել է աշխարհքաղաքական խաղերի մեջ, դրանից դուրս գալ Նիկոլ Փաշինյանը չի կարող։
«Նրա հրաժարականի պահանջն արդար է, դա կարելի է իրականացրել սահմանադրական ճանապարհով։ Այս պահի դրությամբ ես կարծում եմ, որ վարչապետի թեկնածուն պետք է լինի հենց Բագրատ Սրբազանը, քանի որ այս կառավարությունը լինելու է ժամանակավոր, գուցե մեկ տարվա։ Անցումային շրջանի համար ամենահարմար թեկնածուն այն մարդն է, որը սկսել է, իր գործով ցույց է տվել, որ ինքը նվիրում ունի այս հարցերին ու վճռական է այս նպատակներն իրականացնելու հարցում»,-ասաց Օսկանյանը։
Նրա խոսքով, որպեսզի այս գործընթացը լինի սահուն, երկու խնդիր կա՝ ժողովրդի աջակցությունն ու ՔՊ-ականների մասնակցությունն այս ամենին, ժամանակն է, նրանք վերանայեն իրենց մոտեցումները։
«Յուրաքանչյուրս լինենք Բագրատ Սրբազանի զինվորը»,-ասաց Օսկանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
- Ես Ռոբերտ Քոչարյանին հանդիպել եմ 2001 թվականին՝ ընդամենը 5 րոպեով
- Բագրատ Սրբազան. Նիկոլ Փաշինյան, մեկ ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու
- Օսկանյան. Առանց արցախահայության վերադարձի հարցի լուծման, ցանկացած կարգավորում լինելու է կիսատ ու ժամանակավոր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան