Ալիև. Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր
«Այսօր մեր մի պահանջով մեզ վերադարձվեցին Ղազախի չորս գյուղեր։ Այդպես լինելու է նաև հետագայում»,-այսօր Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված Շուշիում հայտարարել է Իլհամ Ալիևը։
Նա հայտարարել է, որ խոսքի իրավունքն Ադրբեջանին է պատկանում։
«Մենք առաջատար պետությունն ենք Կովկասում, մենք առաջատար պետություն ենք տնտեսական, քաղաքական, ռազմական առումներով, բոլոր առումներով, բոլորը պետք է հաշվի նստեն մեզ հետ»,-ասել է նա։
Ալիևն ընդգծել է, որ այսօր Ղազախի հողերը հանձնվում են առանց մի կրակոց արձակելու։
«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում է մեր պայմաններով, և սա մեր հաջորդ հաղթանակն է»,- ասել է Ալիևը։
Թշնամի երկրի ղեկավարը գործընթացի դեմ պայքարողներին որակել է ռևանշիստներ.
«Եթե այսօր տեսնենք, որ Հայաստանում ռեւանշիստները գլուխ են բարձրացնում, որ Ֆրանսիան Հայաստանին մահաբեր զենք է տալիս, եթե տեսնենք, որ այդ զենքերը հասել են կրիտիկական աստիճանի, ապա թող ոչ ոք մեզանից չնեղանա։ Բոլորը գիտեն, թե մենք ինչի ենք ընդունակ, ինչի է ընդունակ մեր բանակը և որքան ուժեղ է մեր կամքը։ Մեզ ոչ ոք չի կարողանա դիմակայել»։
Հարակից հրապարակումներ`
- Սյունը դնում են գյուղացու այգում, կադաստրի վկայականով հողում՝ «սահմանազատում» Կիրանցում
- Կառավարությունն ինքն է հայտարարում, որ սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկա չէ.Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը