Նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ Ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ․ Անաիս Սարդարյան
Դերասանուհի Անաիս Սարդարյանը Հանրապետության հրապարակի դեմահարթակ դուրս է եկել համպատրաստի, ասում է՝ տեղյակ չի եղել, որ խոսելու է։
«Ես Անաիսն եմ Սարդարյան, հասարակ մահկանացու, բայց՝ հայ։ Հայ եմ ժողովուրդ, հայկակա՜ն։ Այստեղ ներկա մարդկանցից գիտեն, որ ես երբեք չեմ մասնակցել ոչ մի հավաքի, ինչու չեմ մասնակցել, ասեմ՝ որովհետև հավատ չեմ տեսել այն մարդկանց աչքերին որոնք խոսել են։ Կիրանց գնացի, նայեցի սրբազանի աչքերին, ասացի՝ հավատում եմ ձեզ,եթե խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ։ Սրբազանը չի ստում, ասեմ ովքեր են ստում։ Մարդիկ, որոնք առաջին օրն ասացին,թե այստեղ հավաքված են «նարկոբարոններ» և «կրիմինալներ», դա ճի՞շտ է»,- ասաց Սրդարյանն ու պատասխանը ստացավ՝ ոչ։
«Բա ինչու են մեզ անվանում «նարկոբարոններ» , իմ ազգին անվանում «լափամանից լափողներ» այն մարդիկ, որոնք սուտ են խոսում։ Դուք չպետք է մնաք հենց նրա համար, որ ես 70 հազար արցախցու օգնություն անելով, դուք անարգանքի մատնեցիք իմ ամբողջ արածը , գցեցիք ոտքի տակ ինձ, կամավորներիս ու ժողովրդին»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան