«Ժողովուրդ». Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը ավելի՞ ազդեցիկ է, քան օրենքի պահանջը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այսօր Դավթաշենի նախկին թաղապետ Ռոման Համբարձումյանը, հավանաբար իր պարապուրդի մասին Նիկոլ Փաշինյանին հիշեցնելու համար, առաջարկել է` Բագրատ սրբազանին աջակցող անձանց վերաբերյալ տվյալներ հավաքագրենք։
Ոչ մի արտառոց բան` բացի հայրենասեր լինելուց, մենք չհայտնաբերեցինք Սրբազանի աջակիցների շրջանում, որոնք ուղեկցում էին նրան և երեկ հարթակում էին:
Փոխարենը` Ռոման Հայրապետյանի հայտարարագիրը համադրելով այլ փաստերի հետ, պարզեցինք, որ նրա կինը` Դիանա Նահապետյանը, 2018 թվականից լինելով «Լեդի զոն» կանանց համար նախատեսված թանկարժեք մարզասրահների մարզիչ, իր գրանցման փաստը, հետևաբար` այս տարիների վիթխարի հարկերը, թաքցնում է ՊԵԿ-ից. այլապես նրա հայտարարագրերում կարտացոլվեր աշխատավայրը և աշխատավարձը։
Վստահ ենք, որ նույն փութաջանությամբ և Դանիել Իոաննիսյանի օրինակով, Համբարձումյանը առաջիկայում հարկային մարմիններ հայտարարություն կտա իր և կնոջ դեմ և կխնդրի` հարկերը թաքցնելու փաստով իրենց տուգանել։
Հ.Գ. Թեև Աննա Հակոբյանի հետ լուսանկարվելու իրավունքը, գուցե ավելի ազդեցիկ է, քան օրենքի պահանջը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: