Արմինե Օհանյան. Իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում
«Հրապարակ»-ի խմբագիր Արմինե Օհանյանը գրում է.
«30 տարի մասնակցել եմ բոլոր համապետական ընտրություններին։ Անգամ այն ժամանակ, երբ բոյկոտ են քարոզել, երբ վստահ ենք եղել, որ կեղծվելու են արդյունքները եւ մեկ քվեն ոչինչ չի որոշում։ Համարել եմ, որ որպես քաղաքացի պարտավոր եմ գնալ ընտրատեղամաս եւ մասնակցել իշխանության ձեւավորմանը, բայց մի դեպք է եղել՝ երբ չեմ մասնակցել․ 2015-ի սահմանադրական հանրաքվեին, որովհետեւ չէի կողմնորոշվում՝ պառլամենտական կառավարումն էր ճիշտ, թե՞ նախագահականը։ Հիմա, իհարկե, վստահ եմ, որ նախագահականն է ճիշտ, բայց այդ մասին չէ այժմ խոսքը․․
Ուզում եմ ասել, որ եթե կասկածներ ու վերապահումներ, ինֆորմացիայի պակաս ունեք, գլուխ չեք հանում պրոցեսներից, չեք ճանաչում Սրբազանին եւ այլն, պարտադիր չէ կարծիք հայտնեք եւ այդ կարծիքը հրապարակայնացնեք։ Եթե իշխանության որեւէ օղակից հրահանգ եք ստացել սեւացնել ու փնովել այս շարժումը․․․ իշխանությունը իր աթոռներն է պաշտպանում, դո՞ւք ինչ կամ ո՞ւմ եք պաշտպանում, ո՞ւմ ջրաղացին եք ջուր լցնում․․․
Ձեր թերի իմացությունը, կասկածները, ամեն ձվի մեջ մազ փնտրելու մարմաջը մի կողմ դրեք․․․Մարդը շարժել է անշարժելին, հասարակությունը փորձում է վերագտնել իր կենսունակությունը, մի խանգարեք, մի ապականեք, մի նսեմացրեք այս շարժումը․․․թողեք ջուրն իր առվով գնա»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան