Հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ավարտին անդրադառնալով իր անունն այս կամ այն ուժի հետ կապելուն, ասաց․
«Անընդհատ փորձում են երկրորդ նախագահի հետ կապել, որոշն էլ ՝փորձում են երրորդ նախագահի։ Անընդհատ խոսել այդ մասին, ես չեմ հասկանում, էդքան վախեցա՞ծ են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած։ Քիչ առաջ տեսանյութ են հրապարկել, որ այն տնակից ( որտեղ ես մնում եմ, գաղտնիք չէ) դուրս է գալիս Իշխան Սաղաթելյանը և ասում են, որ կուռացիա ա անում։ Բա էն մյուս մարդիկ, որ մտնում, դուրս են գալիս ինչո՞ւ չեք նկարում, տասնյակներով մարդ ա մտնում, դուրս գալիս, ձեր իմացած և չիմացած մարդիկ, այստեղ ներկա գրեթե բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, անհատներ, ամեն մարդ։ Իրենք այնքան ստախոս են, որ փորձում են այդ ձևով պայքարի բովանդակությունից հեռու տանել, կապել մարդկանց, արտաքին ուժերի հետ՝ մոռանալով, որ իրենք են այդպիսին եղել։ Ես դրա համար եմ խորհուրդ տվել, հայելի պահեք ձեր մոտ, տնից դուրս գալուց և տուն գնալուց հայելու մեջ նայեք և տեսեք ձեզ»։
Բագրատ սրբազանը հիշեցրեց հայկական օրակարգը՝ Եռագույնը պետք է հաղթի սև ու սպիտակին։
«Նրանք, ովքեր ծախու գրչակներ են՝ մարդկանց վիրավորելով, սևացնելով, անպատասխանտու են, նրանք ուղղակի որպես գոյացություններ կվերանան մեր կյանքից ուղղակի»,- նշեց նա։
Նա նաև անդրադարձավ ներկաների այն պահանջին, որ ներկա Կառավարության ղեկավարը պետք է հրաժարական տա։ «Մեզ ասում են՝ անհաղթահարելի պահանջ եք դրել։ Ոչ, անհաղթահարելի պահանջ չենք դրել, ժողովրդի ցանկություն ա դա։ Թաքցնել, խաղալ, մոլորվել չկա, այս կառավարության ղեկավարն այլևս անընդունելի է։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա արձանագրվի։Այո, հոգևոր, բարոյական դաշտում նրանք գոյություն չունեն»։