Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու, հանրահավաքը՝ կիրակի. Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը հանրավաքի ավարտին ներկայացրեց ծրագրային քայլերը։
«Վաղն անհնազանդության ակցիաներ են լինելու։ Կիրակի օրը երեկոյան՝ ժամը 18։30-ին հավաքվում ենք հանդիպման ու կոնկրետ պայմանավորվում ենք, թե որտեղ, ինչպես, ինչ ենք իրականացնելու։ Ծրագրերով, քայլաշարով կներկայացնենք ձեզ։ Կխնդրենք ձեանից խմբեր մարդիկ միանան, որոնք կլծվեն այս աշխատանքին»,-տեղեկացրեց Սրբազանը։
Նա նշեց, որ այսօր գիշերը չեն մնալու, այսօր այսքանով ավարտում են։
«Վստահեցնում եմ՝ կարճ ժամանակամիջոցում կհասնենք մեր իղձերի ու երազանքների իրականացմանը՝ Հայրենիք ու պատիվ ունենալուն։ Չկա ուրիշ բան մեզ համար, ժողովուրդ, հավատացեք, ակնկալիք ուրիշ բանի չկա։ Ես ուզում եմ Հայրենիք ու պատիվ ունենալ, չեմ ուզում էս կյանից նզովված մեկնել, ուզում եմ,որ երբ աչքերս փակելու լինեմ, զգամ, որ օրհնված եմ գնում այս կյանքից, զգամ, որ պատասխան եմ կարողանալու տալ իմ եղբայրներին, զավակներին, հայրերին, նրանց, որքեր ինձ համար իրենց կյանքն են ընծայել։ Պատասխան եմ տալու իմ տեր Աստծուն, որը կոչել է ինձ այս ծառայության, այդպես եմ ուզում գնալ այս կյանքից»,- եզրափակեց սրբազանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան