Հայտնի բժիշկը միանում է Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլ-գործադուլին. Ես կայացրել եմ իմ որոշումը
Հայտնի ուռուցքաբան Գևորգ Թամամյանը գրում է.
«Ես կայացրել եմ իմ որոշումը! Միանում եմ Բագրատ Սրբազանի հայտարարած դասադուլին և գործադուլին` օգտագործելով իմ սահմանադրական իրավունքը։ Իմ պարտականությունները, պատշաճ կերպով, ժամանակավորապես կփոխանցվի համապատասխան անհատներին։ Անհրաժեշտության դեպքում, հասանելի եմ ցանկացած պացիենտի համար, գիշեր թե ցերեկ, ինչպես որ միշտ է եղել։
Սրբազանն իմ ճանաչած ազնվագույն և ամենապայծառ անհատներից է, Մարդ ումից լույս ու բարություն է ճառագում, և լույսը հաղթելու է խավարին։
Կոչեր չեմ անում, որովհետև ամեն մարդն ինքը պետք է կայացնի իր որոշումը։
Ինձ համար Հայաստանի Հանրապետությունը գերագույն արժեք է, և ես համոզված եմ, որ Սրբազանի ղեկավարած շարժումը բերելու է մեր պետականությունը նոր վերելքի։
Գևորգ Թամամյան
Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար
ԵՊԲՀ արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի վարիչ
Իմունաուռուցքաբանության հետազոտական կենտրոնի տնօրեն
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական աշխարհամասի ընտրված նախագահ
Մանկական ուռուցքաբանության արևելյան և միջերկրածովյան խմբի ընտրված նախագահ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան