Օրվա կադրը․ Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ
Լուսանկարիչ Նարեկ Ալեքսանյանի «Բագրատ Սրբազանը՝ Կոնսերվատորիայի մոտ» տարածում է գտել սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողները ևս միացան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին։ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը որպես համալսարանի դասախոս մտավ շենք, հանդիպեց մի քանի ուսանողի, որոնք հայտնեցին, որ մինչ այս իրազեկման ակցիաներ են իրականացրել շենքի ներսում, այժմ էլ միանում են անհնազանդության ակցիաներին։
Սրբազանը կոչ արեց ուսանողներին շարունակել իրազեկման ակցիան, ապա միանալ իրենց։