Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան
Հանրապետության հրապարակում մեկնարկեց Բագրատ Սրբազանի գլխավորած «Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։ Երկրորդ օրը նույնպես հավաքը մեկնարկեց աղոթքով։
«Մենք խոսում ենք հաշտության մասին, այս մարդիկ որոշների դեմքով՝ ատելության։ Թունավորվել են մարդիկ, որի պատասխանատուն ևս այս շենքում նստած մարդիկ են։Հատուկ կերպով սնված ատելություն, թշնամություն, ամենավերջին խոսքերն ասելով, ոչ միայն իմ, այլև ժողովրդի մասին։ Սա չէ մեր մտածած Հայաստանը, շատ եմ տխել, անկեծ՝ շատ։ Նայել եմ լուրերի վերնագրեր, ապշած եմ, գիտեի, որ ընկած վիճակում ենք գտնվում, բայց այսչափ ընկած չէի պատկերացնում։ Հենց սրա համար է մեր պայքարը, շարժումը, որպեսզի մեր կյանքից վերանա ապիկար վիճակն ու հաշտություն սահմանվի։ Մարդիկ սիրով ու ներելով ապրեն, միմյանց փնտրելով ապրեն։Ավերակված է մեր երկիրը՝ ֆիզիկապես, բարոյապես, հոգեպես, մտքով։ Միայն ու միայն իրենք են պատասխանատու դրա համար, էս շենքի մարդիկ»,- իր բացման խոսքում ասաց Բագրատ Սրբազանը։
Անդրադառնալով Կառավարության շենքի մոտ վահաններով պատ կազմած ոստիկաններին, Սրբազանն ասաց․ «Սա էլ է սուտ, ումից ում են պաշտպանում։ Էն «մարդուն» են պաշտանում, ում ինչ-որ չափով էս ժողովուրդը քվե ա տվե՞լ, էդ մարդուն պաշտպանում են իրեն քվե տվողների՞ց, էդքան վախկոտ կլինի՞ մարդ, էդքան սուտ կլինի՞ իրականությունում»։
Դիմելով երիտասարդներին, մասնավորապես՝ համալսարանական, Բագրատ Սրբազանն ասաց․ «Լսեցի՝ այսօր ինձանից նեղացել եք, ճի՞շտ եմ լսել»։ Երիտասարդները պատասխանեցին՝ որ։ Սրբազանը պարզաբանեց․ «Ես ոչ փորձ ունեմ, ոչ էլ՝ փորձառություն, տեխնոլոգ էլ չեմ։ Լիքը տեխնոլոգ կա մեր երկրում, որոնք մինչև այսօր ձախողել են, բայց լիքն են։ Այսօր մեր բուհական շրջանն այցելելով մեծ թվով երիտասարդություն ու ուսանողություն են միացել մեզ, երբ եկանք այստեղ, ասացի, որ գնան հանգստանան, երեկոյան կհանդիպենք այստեղ։ Բայց, պարզվում է՝ նեղացել են, ասում են՝ ինչու չեն գնացել գործողություններ անելու, այ էսպիսին են մեր երիտասարդները։ Եվ պիտի անենք, մի մտածեք, ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը