Եթե ժողովուրդը ցանկանա և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ. Բագրատ սրբազանը՝ իր վարչապետ դառնալու մասին
«Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի հոգևոր առաջնորդն է, ավելի բարձր, քան ձեր վարչապետի աթոռը»,-հայտարարց Բագրատ Սրբազանը անդրադառնալով «Հայկական ժամանակը»-ի տարածած լուրին։
Նա նշեց, որ պետությունը թերթի միջոցով է գործում և երկու լուր է տարածել, որ իրենք տեղյակ են, որ քննչական վարույթ են իրականացրել իր դեմ, որին սրբազանը տեղյակ չէ։
«Երկրորդը՝ անմիջապես արձագանքել են, որ Բագրատ Սրբազանը իրավունք չունի, երկքաղաքացի է։ Ի՞նչ եք խառնվել»,-ասաց Սրբազանը և հավելեց. «Ես ո՛չ հավակնություններ ունեմ՝ ո՛չ ձգտում, ո՛չ էլ ցանկաություն»։
Նա հաստատեց, որ Կանադայի և Հայաստանի քաղաքացի է և հայտարարեց, որ եթե ժողովուրդը որոշեց սահմանադրության մեջ ներկայություն ունենալ և ասել, որ երկքաղաքացին էլ կարող է վարչապետ լինի, ապա իշխանություններն ինչ գործ կարող են ունենալ։
«Եթե ժողովուրդը ցանկանա և Աստծու կամքը և Հայոց Հայրապետը օրհնի, ես ո՞վ եմ, որ ասեմ չէ»,-հայտարարեց Սրբազանը։
Հարակից հրապարակումներ`
- Ես հավակնություն ոչ ունեմ, ոչ էլ ցանկություն ունեմ. Բագրատ Սրբազանը՝ իրեն վարչապետի թեկնածու դիտարկելու Օսկանյանի առաջարկի մասին
- Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան