
Իրավապաշտպան. Ոստիկանության օրինական պարտականությունն է պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից
Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը գրում է.
«Որևէ պարագայում Ոստիկանությունը չպետք է ուժ կիրառի խաղաղ Հավաքի մասնակիցների նկատմամբ։ Խաղաղ հավաքների միջոցով խնդիրների ու մտահոգությունների բարձրաձայնումը մարդկանց լեգիտիմ իրավունքն է և գերակա է այլոց տեղաշարժի իրավունքի նկատմամբ։
Ուստի, Ոստիկանության օրինական պարտականությունն է ուղեկցել և պաշտպանել ցուցարարներին ցանկացած տիպի սադրանքներից։
Ինչպես նաև, կանխել բռնության կոչերն ու չենթարկվել բռնություն կիրառելու վերաբերյալ որևէ հրահանգի»։
Հարակից հրապարակումներ`
- «Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
- Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
- «Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան