Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Մեր օրերում ժամանակը փող է: Բարձր գնահատելով հաճախորդների ժամանակն ու հարմարավետությունը՝ Կոնվերս Բանկն առաջարկում է լուծում բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր իրենց գործունեության ընթացքում հաճախակի են օգտվում արտարժույթի փոխանակման բանկային ծառայությունից: Մեր մասնագետները ուսումնասիրում են արժութային շուկայի միտումները, շուկայի մասնակիցների կողմից ներկայացվող գնային առաջարկները և այդ ուսումնասիրությունների հիման վրա առաջարկում փոխանակման շահավետ պայմաններ:
Կոնվերս Բանկից մանրամասնում են, որ բաժանորդագրվելով Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակին՝ հաճախորդներն առանց լրացուցիչ ծախսեր կրելու ստանում են արտարժույթի փոխարկման շահավետ, հարմարավետ, անվտանգ ու պարզ միջավայր, որտեղ, կատարելով ընդամենը մի քանի հպում հաշված վայրկյանների ընթացքում, ձեռք են բերում անհրաժեշտ արժույթը արտոնյալ փոխարժեքով:
Ինչո՞ւ բաժանորդագրվել Converse Markets-ին.
• Հնարավորություն է տալիս ավելի քան 35 արժութային զույգերով փոխարկում կատարել արտոնյալ պայմաններով՝ հաշվին առկա մնացորդի սահմաններում,
• Կատարել փոխարժեքի գնանշման հարցում,
• Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքով,
• Տեղեկատվություն ստանալ արժութային շուկայում spot գների վերաբերյալ:
Հարթակի հնարավորությունները հետզհետե կընդլայնվեն՝ ներառելով ավելի մեծաքանակ գործիքակազմ և ընդգրկելով հաճախորդների ավելի լայն շրջանակ:
Միաժամանակ նշվել է, որ Բանկի հաճախորդ կարելի է դառնալ և Converse Markets հարթակից օգտվել՝ այցելելով Կոնվերս Բանկի ցանկացած մասնաճյուղ:
Առաջարկից օգտվելու մանրամասների համար՝ 511 247, 511 206
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
- Ինչ պետք է իմանալ եկամտահարկից օգտվելու մասին. Կոնվերս Բանկի պարզաբանումը
- 5 iPhone 15 Կոնվերս Բանկի հաճախորդներին
- Abu Dhabi Ferrari World ողջ ընտանիքով. Կոնվերս Բանկն արշավ է մեկնարկել
- Հինգ iPhone 15՝ Կոնվերս Բանկի ACT2WIN արշավի շրջանակում
- Moody’s վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը
- Մի քանի արտոնություն Կոնվերս Բանկի Visa քարտով
- Էօրնեկեան դպրոցի սաները փորձառության ծրագիր են անցել Կոնվերս Բանկում
- Մեկնարկել է Կոնվերս Բանկի՝ կանանց միամսյակին նվիրված արշավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան