Հայաստանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովին
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.
«Մայիսի 7-10-ը Վաշինգտոնում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ղեկավարների համաժողովը, որին մասնակցել է նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանը։
Համաժողովի ընթացքում քննարկվել են առկա ու ապագա մարտահրավերները, և նախորոշվել են դրանց լուծմանը միտված գործողությունները։ Անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների, առաջնորդների ուսուցման և դաստիարակման արդի մեթոդներին։
Համաժողովի ընթացքում Արսեն Մանգասարյանը հանդիպել է գործընկեր կառույցների ղեկավարներին, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ համագործակցության ընդլայնման վերաբերյալ»։
Հարակից հրապարակումներ`
- Եթե ինչ-որ մեկն ուզում է մտերմություն, պետք է հասկանա, թե որքանով է դա վտանգավոր. Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին
- Անդրադարձել է կատարվել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը․ ԱԳՆ
- Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր․ ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին