Ռուբեն Մելքոնյան. Եկեղեցու, սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ
«Այս շարժումը ես տեսնում եմ պատմական օրինաչափության մեջ. ոչ թե բացառություն է, երբ եկեղեցին օրհասական վիճակում կանգնում է պետության ու ազգի կողքին, այլ օրինաչափություն է»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագետության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը։
Նա նշեց, որ մեր ողջ պատմության ընթացքում տարբեր դարերում, տարբեր իրավիճակներում եկեղեցին կանգնել է պետության ու ազգի կողքին. «Հիմա նման օրհասական վիճակ է։ Եկեղեցու կամ սրբազանների ակտիվացումը ցույց է տալիս, որ մենք գտնվում ենք խորը ճգնաժամի մեջ, երբ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներն ի վիճակի չեն համախմբել ազգի մեծ մասին և քաղաքական համակարգն, ըստ էության, չի գործում, հետևաբար միակ հույսը, բայց շատ կայուն հույսը, մնում է եկեղեցին և, կարծում եմ, այն առաջնահերթությունները, որոնք շեշտում է Բագրատ Սրբազանը՝ հաշտություն, ատելության դադարեցում և այլն, ամենակարևորն է, որ մեզ պետք է և, բնականաբար, այս ծնկած, ոչ պատավաբեր իրավիճակից դուրս գալ, որի հնարավորությունները վստահաբար կան։
Սա շատ հետաքրքիր, ինքնաբուխ, օրինաչափ, ազգային պրոցես է, որին մենք ականատես ենք լինում, չունի թիրախներ, ատելության առարկաներ, անձանց, չնայած կան մեղավորներ, կոնկրետ մեղավոր, որը երկիրը հասցրել է այս վիճակին, բայց սրբազանը իր հոգևոր հավատամքին հավատարիմ, ոչ թե քարոզում է ատելություն, այլ հակառակը, և մենք դրա կարիքը, ինքնաբուժման կարիքն ունենք»։
Դիտարկմանը, որ հակառակ կողմից կարծիքներ են հնչում, որ եթե հոգևորականն է շարժումն առաջնորդում, նշանակում է կրոնապետության է գնում, Ռ.Մելքոնյանն ասաց. «Դա խոսում է իրենց սահմանափակ մտածողության մասին, խոսում է իրենց իշխանությանը կառչելու մոլուցքի, կուրության մասին։ Սրբազանն ու մյուս հոգևորականներն ընտրել են իրենց ճանապարհը և այդ ճանապարհին հասել են գագաթնակետին։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին մեղադրել, որ ձգտում է իշխանության, կրոնապետության, աբսուրդի ժանրից է։
Այդ ձևակերպումները սին, դատարկ, իրենց վախից դրդված հայտարարություններ են, իսկ վախը ոչ թե պետության, այլ իրենց աթոռները կորցնելու համար է»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է. Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածուների թվում Արման Թաթոյանին դիտարկելու մասին
- Վարդան Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ Սրբազանն է
- Բագրատ Սրբազան. Քիչ անց կշարժվենք ԵՊՀ, 18։30-ից հավաքվում ենք Հանրապետության հրապարակ
- Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
- Հիմա Բագրատ Սրբազանը միավորում է նաև քաղաքական ուժերի պոտենցիալը. Մելիք-Շահնազարյան
- Իմպիչմենտի գործընթացը և անհնազանդության ակցիաները վաղվանից սկսում ենք․ Բագրատ Սրբազան
- Հավակնո՞ւմ է արդյոք Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը