Սուրեն Պետրոսյան. Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ եղել են
«Դրանից ավելի պրոբլեմատիկ և վատ սադրանք պատկերացնել հնարավոր չէ, չի կարելի այդ ձևով վերաբերվել սեփական ժողովրդի հետ»,- Հանրապետության հրապարակում ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնող խմբի անդամ Սուրեն Պետրոսյան՝ անդրադառնալով «Կամազ»-ի հետ կապված միջադեպին։
Նա հայտարարեց, որ շարժման առաջնորդները բազմիցս ասել են, որ այս գործընթացն ամբողջությամբ հաշտության մասին է, և շարժման կողմից անգամ տեսականորեն հնարավոր չէ բռնություն։
«Սադրանքներով ոչ մի տեղ չենք հասնի, դրանցով ավելի ենք խորացնելու այս պառակտումը»,- ասաց Պետրոսյան։
Անդրադառնալով գործընթացին, որ ՔՊ-ականները նախորդ օրվանից տարածում են Նիկոլ Փաշինյանի լուսանկարը և մակագրում«Լեգիտիմ վարչապետ»՝ Պողոսյանն ասաց. «Ո՞րն է լեգիտիմ վարչապետը, երբ 140 հազար մարդ հրապարակում անվստահություն է հայտնում իրեն։ Դա իրենց լեգիտիմ վարչապե՞տն է։ Մի գործընթաց է սկսել, որտեղ իշխանությունն այլևս փորձում է ինքն իրեն խաբի»,-ասաց Սուրեն Պետրոյանը։
Նա նաև հայտնեց, որ երեկվանից արդեն «Քաղաքացիական պայմանագրից» որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ շարժման հետ արդեն եղել են։
Պետրոսյանը հավելեց, որ ՔՊ-ի որոշումներ կայացնելու վրա ազդեցություն ունեցողներից 4-5 հոգի են եղել իրնեց հետ կոնտակտի դուրս եկածները։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքական հարթակ
- «Կամազ»-ի վարորդը ոգելից խմիչք օգտագործած վիճակում էր. Ոստիկանապետ
- Հանրահավաքի ընթացքում մարդկանց ուղղությամբ վարած «Կամազ»-ի վարորդը ձերբակալվել է. ՔԿ
- «Կամազ»-ի վարորդը չգիտեմ ինչու ժողովրդի վրա է քշել և վառելիքը թափել է հրապարակում. Բագրատ Սրբազան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան